ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեէսկալացիայի համար իր օգնությունն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր օգնությունն է առաջարկել՝ թուլացնելու լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։

«Գլխավոր քարտուղարը նաև խորը մտահոգություն հայտնեց Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ և շեշտեց, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների», – ասել է Դյուժարիկը լրագրողների հետ ճեպազրույցում:

Գուտերեշը դատապարտել է Ջամու և Քաշմիրի շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը։

–00—ՅՄ