Պակիստանի գործողությունները հանգեցրել են հնդկական բանակի կոշտ պատասխանին

India Today-ի հաղորդմամբ՝ Պակիստանի բանակը 6-րդ անգամ խախտել է հրադադարը Ջամու միջազգային սահմանի երկայնքով՝ Ջամու և Քաշմիրի Պարգևվալ հատվածում։

Աղբյուրը նշում է, որ Պակիստանի գործողությունները հանգեցրել են հնդկական բանակի կոշտ պատասխանին:

Սահմանին փոխհրաձգությունը տեղի է ունեցել ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկու երկրների միջև լարվածության սրման ֆոնին: Պակիստանյան պարբերականները մարտերի մասին դեռ չեն հայտնել։

Տեսանյութը՝ հղմամբ։