Հրադադարի մասին Պուտինի առաջարկը Կիևի հետ առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների մեկնարկն է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հաղթանակի օրվա հրադադարի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Կիևի հետ առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների մեկնարկն է։

Ռուսաստանն առաջարկում է ուղիղ բանակցություններ Ուկրաինայի հետ՝ առանց նախապայմանների, իսկ Կիևի՝ 30-օրյա զինադադարի կոչը դիտարկում է որպես պայման, նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը մեկնաբանել է նաև Հաղթանակի օրվա կապակցությամբ Պուտինի նախաձեռնության փոխարեն 30 օրով հրադադար հաստատելու Ուկրաինայի կոչը․«Շատ լավ գիտենք Կիևի հայտարարությունների գինը»։

–00—ՍՊ