ԵԱՏՄ-ում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը հասել է 91%-ի. Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների մասնաբաժինը հասել է 91%-ի։ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակում  հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենինա»-ն:

«Ամեն երկրի հետ տարբեր է։ Բնականաբար, Բելառուսի դեպքում տոկոսն ամենաբարձրն է՝ 98%», – ասել է նա։

Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր, որ 4 տարիների ընթացքում Ռուսաստանի միջազգային առևտրում ազգային արժույթներով կատարված գործարքների մասնաբաժինը եռապատկվել է։ Նա նշել էր, որ արտասահմանյան գործընկերների հետ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների անցնելը դոլարը որպես տնտեսական զենք օգտագործելու արդյունք էր։

–00–ԱՀ