Մոսկալիկի սպանությունը կազմակերպել են ուկրաինական հատուկ ծառայությունները. Կոստենկո

Ռուս գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանությունը կազմակերպել են ուկրաինական հատուկ ծառայությունները, հայտարարել է Գերագույն Ռադայի ազգային անվտանգության հարցերով կոմիտեի քարտուղար Ռոման Կոստենկոն:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է գեներալ-լեյտենանտ Մոսկալիկի սպանության գործով ուկրաինացի գործակալի ձերբակալման մասին։

Մոսկալիկը մահացել է ապրիլի 25-ին Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով։

–00—ՍՊ