Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին ավելի հանգիստ է դարձել և պատրաստ է գործարքի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հռոմում կայացած զրույցի ժամանակ Վլադիմիր Զելենսկին ավելի հանգիստ էր, քան նախկինում, և պատրաստ էր գործարք կնքել։

«Ես տեսա, որ նա ավելի հանգիստ է։ Կարծում եմ՝ նա հասկանում է, թե ինչ է կատարվում և ցանկանում է գործարք կնքել», – ասել է ամերիկացի առաջնորդը լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ առանց բացատրելու, թե խոսքը Վաշինգտոնի և Կիևի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի, թե՞ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համաձայնագրի մասին է։

–00—ՅՄ