Ռուսաստանը և ԱՄՆ-ն սկսել են ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները․ Լավրով

Մոսկվան և Վաշինգտոնը ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները շարունակական բանակցությունների, հանդիպումների և քննարկումների շնորհիվ, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաքրքրված է նման հավասարակշռություն փնտրտուքներով։ Նրանք անկեղծորեն ցանկանում են ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Եվ նրանք գտնում են այս փոխըմբռնումը։ Եվ մենք ավելի լավ ենք հասկանում Ամերիկայի դիրքորոշումը մեր վարած բանակցությունների, հանդիպումների և քննարկումների միջոցով», – ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ միջազգային դիվանագիտական ​​համակարգը չի օգտագործվել նախորդ ամերիկյան վարչակազմի օրոք։

–00—ՅՄ