Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ստիպի խաղաղության հասնել Գազայում. Ֆիդան

Գազայում խաղաղության հաստատումը միջազգային հանրության գերակա խնդիրն է։ Այս մասին Դոհայում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանիի հետ բանակցություններից հետո։ «Իսրայելը պետք է խաղաղության գնա։ Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն կրի դրա համար», – ասել է թուրք նախարարը։

Ֆիդանի խոսքով՝ Դոհայում վերջերս կայացած բանակցությունների օրակարգի առաջին կետը Գազայի իրավիճակն էր։ «Գազայում համաշխարհային հանրության աչքի առաջ տեղի է ունենում մարդասիրական ողբերգություն։ Մարդասիրական օգնություն տարածաշրջան չի մատակարարվել գրեթե երկու ամիս», – նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Նա հավելել է, որ այս փուլում հիմնական խնդիրներն են հրադադարի արագ վերականգնումը, Գազա մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովումը և պատանդների փոխանակումը։

–00—ՅՄ