Ուրուգվայում Ռուսաստանի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել

Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Ուրուգվայում Ռուսաստանի դեսպանատան շենքում։ Տեղական Telenoche հեռուստաալիքը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջները։

Նշվում է, որ հրշեջները կարողացել են մտնել դեսպանատան շենք և բացել բոլոր սենյակների պատուհաններն ու դռները։ Հեռուստաալիքը տեղեկություններ չի տրամադրում հրդեհի պատճառի, ինչպես նաև միջադեպի հետևանքով վիրավորվածների կամ զոհվածների մասին։

–00—ՅՄ