ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր ավելի քան 1200 ավիահարված է հասցրել Եմենին

Եմենի հուսիթները հայտարարել են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մարտի 15-ից ի վեր Եմենում իրականացրել են ավելի քան 1200 ավիահարված, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, հայտնւմ է Անադօլու-ն։

Հութիների կառավարության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 15-ից ի վեր ԱՄՆ-ն իրականացրել է ավելի քան 1200 ավիահարված և ծովային ռմբակոծություն, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ և ոչնչացվել են մեծ թվով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի թաղամասեր, նավահանգիստներ, բժշկական հաստատություններ, ջրամբարներ և պատմական վայրեր։

–00—ՅՄ