ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլի անցկացման վայրի մասին կհայտարարի Օմանը

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլի վայրը կհայտարարեն Օմանի իշխանությունները, որոնք միջնորդի դեր են կատարում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Օմանի կառավարությունը զբաղվում է բոլոր մանրամասներով։ Նրանք երկու կողմերին կփոխանցեն ողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ բանակցությունների վայրը», – Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել է արտգործնախարարը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության երրորդ փուլն ավարտվել է երեկ՝ ապրիլի 26-ին, Մասկատում։

–00—ՅՄ