Բելոուսովը բարձր է գնահատել Կուրսկում ռուսական զորքերի մարտական աշխատանքի արդյունքները

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը լսել է զեկույցներ Կուրսկի ուղղությամբ հակառակորդի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։

Ինչպես նշել են գերատեսչությունում, գեներալ-գնդապետ Սոլոդչուկը Բելոուսովին զեկուցել է խմբավորման պատասխանատվության գոտում ստորաբաժանումների կողմից մարտական առաջադրանքների կատարման ընթացքի մասին:

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել տարածաշրջանում ռուսական զորքերի մարտական աշխատանքի արդյունքները:

–00—ՍՊ