Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին․ Թրամփ

Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին, բայց դրա համար ոչ մի վերջնաժամկետ սահմանված չէ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը նաև հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Ուիթքոֆը լավ հանդիպում է անցկացրել Կրեմլում: Նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։

–00—ՍՊ