Ռուսաստանից Իրան գազի մատակարարումներն Ադրբեջանի տարածքով կսկսվեն 2025 թվականին

25/04/2025 17:45 Միջազգային

Ռուսական գազի առաջին մատակարարումներն Իրան՝ Ադրբեջանի տարածքով գործող ենթակառուցվածքների միջոցով, կսկսվեն արդեն 2025 թվականին՝ տարեկան մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր ծավալով. այժմ գնի շուրջ բանակցություններ են ընթանում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը հայտարարել է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ։

«Այս տարի կիրականացվի այս նախագծի առաջին մասը, որը հիմնված է առկա ենթակառուցվածքների վրա, և Իրանին գազի մատակարարումները կկազմեն մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր», – ասել է նա։

Ավելի ուշ նա լրագրողներին հայտնել է, որ մատակարարումները պետք է սկսվեն արդեն այս տարի, երբ կողմերը համաձայնության գան գնի շուրջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ