Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն. կոնգրեսական Փալոունը քննադատել է Թրամփին

Նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության թույլ «ոգեկոչումը» նվեր է ժխտողականներին. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոունը՝ անդարադառնալով այն փաստին, որ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն իր նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի, ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթը չի կիրառել՝ 1915-ի իրադարձությունները որակելով որպես «Մեծ Եղեռն»:

«ԱՄՆ-ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, բայց ցեղասպանություն բառն օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը և անարգում 1915-ի զոհերի հիշատակը: Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն», – գրել է Փալոունը:

–00–ԱՀ