ՌԴ զինուժը վերահսկողության տակ է վերցրել Բոգդանովկա բնակավայրը․ ՊՆ
24/04/2025
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Բոգդանովկան ազատագրվել է «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների շնորհիվ։
Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնբասի Բոգդանովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բոգդանովկա բնակավայրը», – ասվում է նախարարության ամփոփագրում:
Ավելի վաղ ՌԴ Հանրային պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ, նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը հայտնել էր, որ Դեպրի աջ ափին ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարաշտաբային կետը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
–00–ԱՀ