Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է. Հունաստանի խորհրդարանի նախագահ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
«1915 թ. ապրիլի 24 – 2025 թ. ապրիլի 24. 110 տարիներ անց՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական մեկնարկից: Այդ օրն օսմանյան Կոստանդնուպոլսում ձերբակալվեց, կտտանքների ենթարկվեց և սպանվեց հայ մտավորականների և համայնքային առաջնորդների մեծ մասը։ Նրանց հետ միասին կախաղան բարձրացվեցին հարյուրավոր պոլսահայեր։
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։ Եվ այնուամենայնիվ, 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը։ Այսօր այն վայրում, որտեղ պատմությունն ու վերքերը հանդիպում են ներկային և ապագայի հույսերին, մենք բոլորս պարտավոր ենք հիշել, պատվել և պաշտպանել մեր եղբայրների հիշողությունը. այսօր՝ հայերի, վաղը՝ փոքրասիացիների, պոնտոսցիների և կիպրացիների։ Միայն այսպես՝ հիշողությամբ ու խոհեմությամբ, կարող ենք միավորվել և դիմակայել մոռացությանը ու պատմության աղավաղմանը»,- նշված է Հունաստանի խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ:
–00–ԱՀ