Ռյուտեն Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի, Պենտագոնի ղեկավարի և Թրամփի խորհրդականի հետ

23/04/2025 16:34 Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 24-ին և 25-ին կայցելի Վաշինգտոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:

«Գլխավոր քարտուղարը կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։

–00–ԱՀ