Ռամզան Կադիրովի 17-ամյա որդին դարձել է Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ 17-ամյա Ադամ Կադիրովը,  դարձել է Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Կադիրով կրտսերի համար սա երրորդ բարձր պաշտոնն է։ Այս տարվա մարտի վերջին նա դարձավ Չեչնիայի ներքին գործերի նախարարության համակարգողը, 2023 թվականից Ադամ Կադիրովը զբաղեցնում էր Չեչնիայի ղեկավարի անվտանգության ապահովման բաժնի պետի պաշտոնը։

–00—ՍՊ