Ամերիկյան 100-ից ավելի համալսարաններ դատապարտել են Թրամփի «քաղաքական միջամտությունը»

ԱՄՆ-ի 100-ից ավելի համալսարաններ և քոլեջներ ապրիլի 22-ին համատեղ նամակ են հրապարակել՝ քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփի «քաղաքական միջամտությունը» կրթական համակարգին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

«Մենք միաձայն դեմ ենք արտահայտվում կառավարության աննախադեպ չափն անցնելուն և քաղաքական միջամտությանը, որն այժմ վտանգում է ամերիկյան բարձրագույն կրթությունը», – ասված է նամակում։

«Մենք պատրաստ ենք կառուցողական բարեփոխումների և դեմ չենք կառավարության օրինական վերահսկողությանը: Այնուամենայնիվ, մենք պետք է դեմ կանգնենք կառավարության անտեղի ներխուժմանը», – նամակից հատված է մեջբերում գործակալությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ