Գազայում մեկ օրում շուրջ 40 մարդ է զոհվել, վիրավորվել՝ ավելի քան 60-ը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Գազայի առողջապահական աղբյուրները հայտարարել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 39 պաղեստինցի և վիրավորվել՝ ևս 62-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Գազայի քաղաքապետարանը տեղեկացրել է Գազայի հատվածի ջրի խիստ պակասի մասին, ինչը պայմանավորված է իսրայելական ուժերի կողմից աղազերծման կայանի, հորերի և ջրի բաքերի ոչնչացմամբ:
Իսրայելական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել Գազայի հատվածի և Արևմտյան ափի տարբեր շրջանների ուղղություններով։
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51240 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 116931-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
–00—ՅՄ