Առանց ԱՄՆ հավանության Իսրայելը հարվածներ չի հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին. Financial Times
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Իսրայելի ղեկավարությունը հարվածներ չի հասցի Իրանի միջուկային ենթակառուցվածքի օբյեկտներին՝ չունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հավանությունն ու աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իսրայելցի և արաբ դիվանագետների։
Նրանց կարծիքով՝ Իսրայելը ձեռնպահ կմնա ռազմական գործողություններից՝ առանց Սպիտակ տան հավանության՝ վախենալով Թրամփին «զայրացնելուց» և նրա օժանդակությունից զրկվելուց, ինչպես նաև՝ ելնելով այն հանգամանքից, որ առանց ԱՄՆ-ի սեփական հարվածներն Իրանին կունենան շատ սահմանափակ ազդեցություն։ Ըստ որում, Թրամփն ինքն այս պահին կենտրոնացած է իրանական միջուկային ծրագրի հարցերի կարգավորման դիվանագիտական ուղիների որոնումների վրա։
ԱՄՆ նախագահը, ինչպես նշում է հրատարակությունը, տեղի չի տալիս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշմանը, որը ձգտում է ավելի վճռական և ագրեսիվ գործողությունների հասնել Վաշինգտոնի կողմից։
–00—ՅՄ