Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg

Ըստ Bloomberg-ի՝ Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը։

Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Զատկի զինադադարի մասին, Զելենսկին նշեց, որ Ուկրաինայի տարածքում օդային տագնապ է։ Ավելի ուշ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են օդային տագնապի չեղարկման մասին։

Զելենսկին, ըստ երևույթին, մերժել է առաջարկը՝ այն անվանելով մարդկանց կյանքերի հետ խաղալու փորձ, նշում են Washington Post-ի լրագրողները։

–00—ՍՊ