Իսրայելը չի բացառում հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

Իսրայելը չի բացառում առաջիկա ամիսներին հարվածներ հասցնելն Իրանի միջուկային օբյեկտներին, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որ Վաշինգտոնը դեռևս պատրաստ չէ աջակցել նման գործողության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնում են խնդրին մոտ կանգնած աղբյուրները։

Իսրայելի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք։ Վարչապետ Նեթանյահուն, իր հերթին, պնդում է, որ Իրանի հետ ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի նրա միջուկային ծրագրի ամբողջական լուծարմանը։

Միաժամանակ, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ երկու կողմերը կքննարկեն Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը:

–00—ՅՄ