Միխայիլ Բոյարսկին բեմում սայթաքելու հետևանքով գտնվում է հիվանդանոցում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկին, որը վնասվածք է ստացել բեմում սայթաքելու հետևանքով, իրեն լավ է զգում և շուտով կարող է վերադառնալ աշխատանքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արտիստը լուրջ վնասվածք չի ստացել, նրա մոտ կողոսկրերի կոտրվածքի կասկածը չի հաստատվել:
«Բոյարսկին առայժմ հիվանդանոցում է։ Ինքնազգացողությունը նորմալ է, պարզապես հանգստի կարիք ունի։ Հուսով ենք՝ շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի», – ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Լենսովետի անվան թատրոնից։
Աղբյուրը արտիստի դուրսգրման կոնկրետ ժամկետ չի նշել։
Ռուսական ԶԼՄ–ները գրել էին, որ Միխայիլ Բոյարսկին Սանկտ Պետերբուրգում ներկայացման ժամանակ ընկնելու հետևանքով վնասվածքեր է ստացել։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Տեղի է ունեցել է ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը
-
Հայկական Գողգոթայից մինչև հայկական Մոնմարտր. Երևանի գույները. #Պրոֆզրույց
-
Ֆրանսիայի վարչապետը խորհրդարանին հորդորել է վստահություն հայտնել՝ պետբյուջեն կայունացնելու համար
-
ԱԽ քարտուղարը Սլովակիայի նախագահի խորհրդականին է ներկայացրել «Թրամփի ուղի» նախագիծը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է