ՌԴ-ում հայազգի լրագրող Իրինա Բաբլոյանը ճանաչվել է օտարերկրյա գործակալ

18/04/2025 18:42 Միջազգային

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալների ռեգիստրում ավելացրել է չորս ռուսաստանցու։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։

Ցուցակում են բլոգեր Ալեքսանդր Շպակը, լրագրող Իրինա Բաբլոյանը, բլոգեր Մարիա Չիստյակովան և լրագրող Վյաչեսլավ Շիրյաևը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իրինա Բաբլոյանը «Эха Москвы» ռադիոկայանի լրագրող է։

–00—ՅՄ