Վենսը հայտնել է վերջին 24 ժամում ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մասին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի առիթով և հայտարարել վերջին օրվա ընթացքում դրա կարգավորման գործում առաջ շարժվելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ հանդիպմանը։
«Մենք երեկ (խմբ.՝ ապրիլի 17-ին Վաշինգտոնում) շատ բան ենք քննարկել, ունենք մի քանի կարևոր թեմաներ այսօրվա քննարկման համար: Մասնավորապես, վարչապետ Մելոնիին կտեղեկացնեմ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքի մասին: Անգամ վերջին 24 ժամում ունենք հետաքրքրական բաներ, որոնց մասին կհայտնեմ մասնավոր կարգով։ Մենք լավատես ենք այն առիթով, որ կարելի է դնել այդ պատերազմի վերջը», – Վենսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը վթարի է ենթարկվել և հրդեհվել թռիչքից անմիջապես հետո
-
Լուիս Դիասը ընտրություն է կատարել Բարսելոնայի և Բավարիայի միջև
-
Առանց ժողովրդի միասնության մեր հաջողությունն ու հաղթանակն անհնարին կլինեին․ Փեզեշքիան
-
Ադրբեջանցիները գերիների ձեռքերին կրակում էին՝ իբր վիրավոր են. նրանց տկլոր ու ծարավ վերադարձրին
-
Ալեն Սիմոնյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին
-
Ռուսաստանցի լողորդներին արգելել են ԱԱ–ի ժամանակ սոցցանցերում հրապարակել ՌԴ դրոշը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է