Անթույլատրելի է միջազգային գանգատների հետ քաշումը, այդ դեպքում՝ ինչպե՞ս ենք պայքարելու․ Թաթոյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Անհետ կորած զինծառայողների օրվան նվիրված միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձավ անհետ կորածների հետ կապված խնդիրներին։
Նա նշեց, որ միջոցառումը պարզապես առիթ է արձանագրելու համար, թե ինչ վիճակում են անհետ կորածներին վերաբերող հարցերը․
«Այս օրը շատ կարևոր է հասարակությանը իրազեկելու համար, արձանագրելու համար, որ միջազգային պարտավորություններ կան, այս մասով իշխանությունները ևս ունեն այդ պարտավորությունները»,- ասաց Թաթոյանը։
Նա նշեց, որ անհետ կործների վերաբերյալ պարտավորությունները միջազգային կարգավորում ունի։
«Ադրբեջանն ամեն ինչ արել և շարունակաբար անում է ամեն ինչ որպեսզի անհետ կորածներին վերաբերվող խնդիրները դուրս մղի միջազգային հանրության աչքից, սա եղել է միշտ, սա նրանց համակարգված քաղաքականությունն է»,- ասաց նախկին ՄԻՊ-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ