Փնտրում էին ոչ թե ողջերին, այլ մի ոսկոր, մարմնից մաս, որ տան ծնողին. սա կինո չէ, մեզ հետ կատարվածն է
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Արցախյան իրականությունն իր անդառնալի հետևանքներն է թողել մարդկանց ճակատագրի վրա։ Արցախցի Կարինա Հարությունյանի սկեսրայրը զոհվել է 2020-ին, տղայի առողջական վիճակը սրվել է շրջափակման ժամանակ, բայց Արցախից դուրս գալ չէին ուզում, իսկ եղբայրն ու տեգրը Արցախից վերջին դուրս եկողներից էին, մեկը փրկարար էր, մյուսը՝ բժիշկ։
«Երբ սկսվեց պատերազմը, տղաս ասաց՝ Աստվա՜ծ, 2020-ին պապիկիս ես տարել, հիմա էլ հայրիկիս պիտի տանե՞ս»,- պատմում է Կարինան ու հավելում.
«Փրկարար եղբայրս մայրիկիս ասաց՝ պատկերացնում ես, որ զոհվեմ ու իմ դիակը քեզ բերող չլինի։ Փնտրում էին ոչ թե ողջերին, այլ մի ոսկոր, մարմնից մի մաս, որ հասցնեն ծնողին. սա կինո չէ, մեզ հետ կատարվածն է, որ տեղի է ունեցել ընդամենը 2 տարի առաջ»։
24News-ի «Մարդիկ Արցախից հաղորդաշարի» ընթացքում իր հուշերն է վերապատմել Հարությունյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
—00—ՄԱ