Օտարերկրյա միջամտությունը տարածաշրջանում չի ապահովի կայունություն. Իրանի առաջին փոխնախագահ

15/08/2025 11:51 Տեսադարան

Իրանի Հանրապետությունը, ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունը, ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, գրում է Sputnik Արմենիան։

«Հայտնելով երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վերաբերյալ մեր անփոփոխ դիրքորոշման մասին՝ գտնում ենք, որ օտարերկրյա պետությունների միջամտությունը տարածաշրջանի գործերին չի նպաստի կայուն անվտանգությանը»,– շարունակել է Ռեզա Արեֆը։

—00—ՄԱ