Գնացի, տեսա, որ Բջնիի ամրոցի պատը փլուզման եզրին է, ամրակներ են դրել, որ պահեն. Փաշինյան

05/06/2025 11:27 Տեսադարան

Բջնիի եկեղեցու վնասված պատն արդեն վերականգնված է: Այս մասին Կառավարություն նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լուծեցինք շատ կարևոր խնդիր: Բջնիի ամրոցը մեր պատմամշակութային հիշարժան ամրոցներից է: Մի քանի բջնեցիներ դիմացը տներ էին կառուցել, ընկույզի ծառեր տնկել, որը պահպանված պարիսպները փակում էր ամրոցը արտաքին տեսադաշտից: Հիմա տեղադրել ենք լուսավորության համակարգ, որով լուսավորում ենք Բջնիի ամրոցի պարիսպները»,-ասել է Փաշինյանը:

–00–ԱՀ