«Զանգեզուր» կկոչվի, թե այլ բան, Իրանի դիրքորոշումը հստակ է, չպիտի լինի քարտեզի որևէ փոփոխություն

26/05/2025 12:40 Տեսադարան

«Զանգեզուր» կկոչվի, թե այլ բան, Իրանի դիրքորոշումը հստակ է, չպիտի լինի քարտեզի որևէ փոփոխություն։ Այսօր այս մասին ՀՀ-ում տեղի ունեցող «Երևանյան երկխոսություն» ֆորումի ընթացքում նշեց Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։

«Իրանի համար Հայաստանը շատ կարևոր է: Դրա համար է, որ Իրանը տասնամյակներ շարունակ պահպանել է լավ հարաբերություններ Հայաստանի հետ։ Կան շատ պատճառներ՝ գեոստրատեգիական, գեոտնտեսական, գեոմշակութային նշանակությունը երկկողմ հարաբերությունների վրա։

Իրանն աջակցում է դիվերսիֆիկացմանը, բայց տարածաշրջանում աշխարհագրական փոփոխություն չպիտի լինի», – իր խոսքում նշել է իրանցի փոխարտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00–ԱՀ