Աղքատների ԶՈւ են դարձնում մեր բանակը, մարդկանց ստիպում են՝ տները վարկ դնեն, և էրեխեքին ազատեն
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Փաստորեն, Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կառավարության որոշմամբ են ուզում բերել ԱԺ: Սրա դեմ ամեն ինչ պետք է անել, սա խայտառակություն է. ՀՀ քաղաքացիներին 2 դասակարգի են բաժանում՝ փողատերերի և ոչ փողատերերի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այս նախագծով պարզվում է, որ 20 մլն ունեցողը 1 ամսով է պարտականությունը կատարելու, իսկ մյուս քաղաքացիները՝ 24 ամսով: Խիստ անարդարություն է հաստատվելու, դարձնում են աղքատների ԶՈՒ»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով, և կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով:
Մանրամասները՝ տեսանյութում:
–00–ԱՀ