Ալբանիայում Փաշինյանի կադրերը խայտառակություն էր, տիրոջ առաջ կուչ եկած ծառայի վիճակն էր. Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Նիկոլ Փաշինյանը խաղաղության հետ որևէ առնչություն չունի։ Ալբանիայում հանդիպման կադրերն ուղղակի խայտառակություն էին։ Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք էր, կուչ եկած, ոնց որ ենթական շեֆի առջև կամ ծառան տիրոջ առջև հարաբերություններ են ձևավորվել։ Այսպես կոչված «body language»-ը ուղղակի շատ լավ է բացատրում, թե այդ մարդն ինչ վիճակում է գտնվում։ Նա իրեն դասել է որպես ենթակա, ով ամբողջությամբ կախված է այդ երկու մարդկանցից (Իլհամ Ալիև, Ռեջեփ Թայիփ Էրդողան – խմբ․) և իր ամբողջ մարմինն է խոսում դրա մասին, որ այդ մարդուց երկրի համար որևէ օգտակար բան սպասել չի կարելի», – իր խոսքում նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյությում։
–00—ԱՊ