Փաշինյանը դուրս է եկել բժիշկների վերահսկողությունից, ՀՀ-ն կառավարում է հոգեկան խանգարմունք ունեցողը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի մարդ, որը դուրս է եկել բժիշկների վերահսկողությունից, հոգեկան խանգարմունք ունի, ինչն ուղղակի սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու հավելեց, որ այս հարցը պետք է մտահոգի նաև Նիկոլ Փաշինյանի անմիջական միջավայրին։
Խոսելով իմպիչմենտի հնարավորության մասին՝ նա նկատեց, որ հանդիպել է այս գործընթացը նախաձեռնողների հետ և, անկախ քաղաքական տարբերություններից, չի պատրաստվում քննադատել այս փորձը։
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Արցախ վերադարձ կազմակերպել, Զուրաբյանը նկատեց, որ Հայաստանը հասնում է հաղթանակների այն դեպքում, երբ հաշվարկում է իր ռեսուրսները, իրատեսական ու արդար քաղաքականություն մշակում։ «Այս պահին բուն Հայաստանն է Փաշինյանի անիմաստ զիջումների պատճառով վտանգի տակ։ Նախ պետք է հեռացնենք Սյունիքից վտանգը, կազմակերպվենք, և, ինչու ոչ, մի օր հասնենք արցախահայության վերադարձին», – հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00–ԱՀ