Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ

25/04/2025 13:23 Տեսադարան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր որոշում կայացնելու առաջ: Այս մասին արցախցիների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և հավելեց, որ օրեր անց իրենք պիտի որոշում կայացնեն` ինչ ճանապարհով են շարունակելու։

«Ես քննարկել եմ իրենց հետ տարբերակները»,–ասաց Արցախի նախագահը։

Շահրամանյանը հերքեց Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու մասին տեղեկությունը և հավելեց.

«Սկզբնական շրջանում հանդիպումներ ունեցել եմ քաղաքական ուժերի, նաև Լևոն Տեր–Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես կաշկանդված չեմ որևէ մեկի հետ հանդիպելու»։

Մանրամասները՝ տեսանյութում:

–00–ԱՀ