Լա Լիգա․ Ռեալը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը

20/09/2025 21:25 Սպորտ

Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Էսպանյոլի» նկատմամբ Իսպանիայի Լա Լիգայի 5-րդ տուրի խաղում։

Հաշիվը 22-րդ րոպեին բացեց «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն։ 47-րդ րոպեին տանտերերի առավելությունն ավելացրեց Կիլիան Մբապեն՝ խփելով երկրորդ գոլը։

«Ռեալը» (15 միավոր) տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում և շարունակում է միանձնյա գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Էսպանյոլը» (10 միավոր) զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Armsport