Կյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հատոնը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Բրիտանացի բռնցքամարտիկ Ռիկի Հատոնը մահացել է 46 տարեկանում, հայտնում է Daily Mail-ը։ Նրան մահացած են գտել կիրակի առավոտյան Մանչեսթերում՝ իր տանը։ Ոստիկանության տվյալներով՝ մահվան մեջ կասկածելի հանգամանքներ չկան։
Հատոնը տառապում էր հոգեկան առողջության խնդիրներից և թմրամոլությունից։ Կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է որպես մարզիչ։ Հուլիսին նա հայտարարել էր ռինգ վերադառնալու մասին՝ նախատեսելով մենամարտ Դուբայում դեկտեմբերի 2-ին ԱՄԷ-ի ներկայացուցիչ Էիսա Ալ-Դահի հետ։
Հատոնն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 48 մենամարտ, հաղթել 45-ում (35 նոկաուտով)։ Նա նվաճել է IBF, IBO և WBA կազմակերպությունների առաջին կիսաթեթև և կիսաթեթև քաշային կարգերի չեմպիոնի տիտղոսները։ Նրա վերջին մենամարտը եղել է 2012 թվականին։
Աղբյուրը՝ Armsport.am։
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հակամարտությունների հարցում ՌԴ փորձը կիրառվում է «Արևմուտք-2025» զորավարժություններում․ Բելառուսի ՊՆ
-
Բոլորիս ամոթն է, որ դու և քո ընկերները Բաքվի բանտում եք․ հաջորդ ծնունդդ հայրենիքում, գեներալ ջան
-
Բուխարեստում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն
-
Դերասանները հակադարձեցին Փաշինյանի քարոզին. «Մեր ներկայացումը այլ շրջանի մասին էր»
-
Իսպանիայի ոստիկանությունը ուժ է կիրառել Վուելտայում ցուցարարների դեմ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է