Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկան Մանվել Խնձրցյանն (61 կգ) ու Արման Անդրեասյանը (70 կգ): Մանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակիչում, սակայն իրավունք կստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնել, քանի որ իրեն հաղթած Զավուր Ուգուրը դուրս եկավ եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արման Անդրեասյանը մրցեց Ճապոնիայից Յոշինոսուկե Աոյոգիի հետ ու զիջեց 7:0 հաշվով:
Անդրեասյանը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար: Այս քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կկայանան սեպտեմբերի 14-ին։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ջանֆիդա գյուղում 17-ամյա վարորդը Opel Astra-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջված հայտնվել առվակի մեջ
-
Պուտինը Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով
-
Հայ շախմատիստների արդյունքները «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 9-րդ խաղափուլից հետո
-
Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից սահմանահատման կնիքի վրայից հանվել է Արարատ լեռը․ Առաքելյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է