Սպերցյանն ընդդեմ Սևիկյանի․ Կրասնոդարը հաղթեց, Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

13/09/2025 22:35 Սպորտ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 8-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Ակրոնի» նկատմամբ։

Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով․ 14-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Վիկտոր Սանը, իսկ մի քանի րոպե անց 11 մետրանոցից դիպուկ հարվածով պատասխանեց Արտյոմ Ձյուբան։

Հանդիպման 76-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո Նիկիտա Կրիվցովը խփեց «ցուլերի» հաղթական գոլը՝ 2։1։

Էդգար Սևիկյանը նորամուտը նշեց նոր ակումբի կազմում՝ խաղադաշտում անցկացնելով 78 րոպե։

Այս հաղթանակից հետո գործող չեմպիոնները վաստակեցին 19 միավոր և միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ «Ակրոնը» 6 միավորով 13-րդ տեղում է։

Armsport