16-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

16-ամյա հայ կիսապաշտպան Միլան Ղարիբյանը կարիերան կշարունակի Ֆրանսիայում։ Ղարիբյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Կլերմոն» ակումբի երիտասարդական թիմի հետ։ Պայմանագիրը նախատեսված է 2 տարով՝ մինչև 2027 թվականը։
Անցյալ մրցաշրջանում հարձակողական ոճի կիսապաշտպանը խաղացել է «Օլիմպիկ Ռովենենի» մինչև 17 տարեկանների թիմում, որտեղ դարձել է թիմի առաջատարներից մեկը։
Ղարիբյանը ճանաչվել է Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների առաջնության լավագույն կիսապաշտպան E խմբում՝ 2024/25 մրցաշրջանում խփելով 17 գոլ։
«Կլերմոնը» այս պահին հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 2-ում․ կայացած 4 տուրերից հետո թիմը, վաստակած 6 միավորով, 7-րդ տեղում է։
–00—ՍՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Երևանը ցանկանում է՝ Մոսկվան հաշվի առնի ՀՀ իշխանությունների անկախ որոշումները․ Խաչատուրյան
-
Խոշոր ավտովթար է տեղի ոնեցել Երևանում, վթարային իրավիճակ ստեղծած վարորդը հեռացել է դեպքի վայրից
-
«Երեք անմեղ զինծառայողի դատապարտել էր ցմահ ազատազրկման, հետագայում արդարացվեցին»․ իրավապաշտպան
-
ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի․ սենատոր
-
ՆԱՏՕ-ն ռազմական պատասխան է խոստանում Լեհաստանում դրոնների հետ կապված միջադեպին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է