Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ

10/09/2025 21:19 Սպորտ

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթանակ է տարել Իռլանդիայի ընտրանու նկատմամբ:

Խաղից հետո Իռլանդիայի ազգային ռադիոհեռուստատեսության սպորտային բաժինը վերլուծական հոդված է հրապարակել: Ահա դրա մանրամասները.

«Հայաստանի հաղթանակը ստվեր է գցել Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլգրիմսոնի պաշտոնավարման վրա: Հադլգրիմսոնը դժվար ժամանակներ է ապրում այն պահից, ինչ մեկ տարի առաջ ստանձնել է թիմի ղեկավարումը: Այդուհանդերձ, նա մշտապես լավատեսություն է ցուցաբերել՝ վստահորեն խոսելով երկարաժամկետ նպատակների և հաջորդ տարի մրցաշարին մասնակցելու հնարավորության մասին:

Անգամ Հունգարիայի դեմ խաղում առաջին 15 րոպեներին երկու գոլ բաց թողնելու անհաջող մեկնարկից հետո Հալգրիմսոնը դրական էր գնահատել իրավիճակը՝ նշելով, որ թիմը ցույց է տվել պայքարի ոգի և կարողացել է վաստակել մեկ միավոր:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։