Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

10/09/2025 20:17 Սպորտ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, պատանեկան օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի ֆեդերացիան:
Հակոբ Մկրտչյանը 2014 թվականի Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, 2019 թվականի աշխարհի առաջնության, 2019, 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների չեմպիոն է:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Հակոբ Մկրտչյանին:

—00—ՍՊ