Պորտուգալիայի դեմ խաղից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը. Մելիքյան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի ընտրանուն:
Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփեց հանդիպումը՝ պատասխանելով լրագրողների հարցերին.«Եզրափակումը ֆուտբոլում միշտ ամենաբարդ հարցն է:
5:0-ից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը: Շատերը կարծում էին, որ ես տխուր չեմ, բայց ես պոզիտիվ էի, որովհետև ես եմ հավաքականի գլխավոր մարզիչը, և ինձ կոտրված չպետք է տեսնեն: Մի քանի օր չեմ քնել, որպեսզի կարողանայինք ուրախություն պարգևել մեր երկրպագուներին: Մի նեղացրեք մեզ, հավատացեք մեզ. առանց այդ էլ մեզ համար դժվար է, քանի որ շատ խնդիրներ ունենք: Քննադատելը ամենահեշտ բանն է:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։