Գուցե հայերի խաղադաշտն այնքան լավը չէ, բայց մենք սովոր ենք նման պայմաններին․ Օ՛Շի

09/09/2025 12:36 Սպորտ

Իռլանդիայի հավաքականի պաշտպան Դարա Օ’Շին զգուշացրել է իր թիմին, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղում որևէ արդարացում ընդունելի չէ: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:

Դարա Օ’Շին, ով 2022 թվականի հունիսին Երևանի Հանրապետական մարզադաշտում Հայաստանի դեմ 0:1 հաշվով պարտություն կրած խաղում մնացել էր պահեստայինների թվում, ասել է.

«Հայաստանի դեմ խաղը նոր մարտահրավեր է: Ճանապարհորդությունը դժվար է, բայց դա նույնն է բոլոր թիմերի համար, ուստի արդարացումներ չեն կարող լինել: Հայաստանը նույնպես պետք է խաղա մեր դաշտում: Գուցե նրանց խաղադաշտն այնքան լավը չէ, բայց մենք սովոր ենք նման պայմաններին: Թիմը երկար ժամանակ միասին է, և մենք պատրաստ ենք նման մրցակցության:

Սա Աշխարհի առաջնության ընտրական խաղ է, և մոտիվացիայի պակաս չունենք: Պետք է պահպանենք նույն տրամադրությունը, սովորենք մեր սխալներից և կենտրոնանանք մեր ուժեղ կողմերի վրա: Նպատակ ունեինք վեց միավոր վաստակել, բայց այժմ առավելագույնը չորսն է մեր թիրախը: Սա կարևոր խաղ է, և մենք անհամբեր սպասում ենք դրան»:

Հանդիպումն այսօր է՝ 20։00-ին։

—00—ԼԱ