Հաստատվել է Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի խաղացանկը Եվրոբասկետում

08/09/2025 17:08 Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոբասկետի ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Բուլղարիայի դեմ: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից:

Հայաստանի հավաքականը Եվրոբասկետում ընդգրկված է Բուլղարիայի ու Նորվեգիայի հետ նույն ենթախմբում:

Հավաքականի խաղացանկն է.

Բուլղարիա-Հայաստան` նոյեմբերի 27, 2025

Հայաստան-Նորվեգիա` նոյեմբերի 30, 2025

Հայաստան-Բուլղարիա` մարտի 2, 2026

Նորվեգիա-Հայաստան` հուլիսի 2, 2026։

—00—ՄԱ