Հայաստան-Պորտուգալիա խաղին երկրպագուների մասնակցությամբ արևելյան տրիբունան կլինի եռագույն

04/09/2025 20:21 Սպորտ

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ արևելյան տրիբունայի նստատեղերին դրված են լինելու պաստառներ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն:

«Խաղի մեկնարկին՝ Հայաստանի ազգային հավաքականի՝ խաղադաշտ դուրս գալու ժամանակ, անհրաժեշտ է դրանք վեր բարձրացնել՝ արևելյան տրիբունան դարձնելով եռագույն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

–00—ՍՊ