Պուրտուգալիայի հետ խաղից առաջ հրապարակվել են ՀՀ ազգային հավաքականի մարզումների կադրերը

04/09/2025 11:20 Սպորտ

Պորտուգալիայի հետ խաղից առաջ ՀՖՖ–ն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մարզումների տեսանյութը:

Կադրերում երևում են թիմի առաջատարներ Սպերցյանը, Սելարայանը, Ռանոսը, Սևիկյանը, Բիչախչյանը և ուրիշներ։ Նախախաղային մարզական հավաքը տեղի է ունենում Ֆուտբոլի ակադեմիայում (ՀՖՖ տեխնիկական կենտրոն)։

Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ խաղը կկայանա Երևանում սեպտեմբերի 6-ին։

—00—ՄԱ