Պաշտոնական․ Նոան գվադելուպացի նորեկ ունի

03/09/2025 21:08 Սպորտ

Գվադելուպայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նաթանայել Սաինտինին կարիերան կշարունակի «Նոայում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Շվեյցարիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Սիոնն» էր։ Պայմանագիրը կնքվել է 2+1 ձևաչափով։

Պաշտպանը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Ֆրանսիայի Լիգա 2-ը ներկայացնող «Մարտիգ» թիմում, որի կազմում մասնակցել է 29 հանդիպման։

—00—ՍՊ