Կերժակովը բացատրել է, թե ինչու Սպերցյանը չի հեռացել Կրասնոդարից
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովը կիսվել է կարծիքով, թե ինչու «Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվել արտասահմանյան ակումբ:
Անցած ամռանը Սպերցյանի նկատմամբ լուրջ հետաքրքրություն էր ցուցաբերում անգլիական «Սաութհեմփթոնը»:
«Կարծում եմ, Սպերցյանը պարզապես առաջարկներ չունի այնպիսի ակումբներից, որտեղ նա իսկապես կցանկանար տեղափոխվել: «Սաութհեմփթոնը» ուժեղ ակումբ է, բայց դա Չեմպիոնշիփ է, և դա հաստատ նրա համար չէ:
Եթե դու հավակնություններ ունես, Ռուսաստանի չեմպիոնի ավագ ես, և տեղափոխվում ես Չեմպիոնշի՞փ: Կան նաև Միրանչուկի, Զախարյանի, Գոլովինի օրինակները՝ նրանք տեղափոխվել են թոփ առաջնություններ: Չեմ կարծում, որ Սպերցյանի նպատակը Հունաստանի առաջնությունն է»,- ասել է Կերժակովը «Это футбол, брат!» youtube-շոուի եթերում:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: Transfermarkt պորտալը հայ ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո:
Աղբյուրը՝ Armsport.am:
–00—ՅՄ